ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին

Աբու Դաբի17:53 | նոյեմբերի 13, 2026ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-13-ը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին։
Պատվիրակության անդամները համաժողովի շրջանակում մասնակցել են կոմիտեի կազմում գործող բժշկագիտական սեմինարներին, շրջայց կատարել ռազմաբժշկական սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսի տաղավարներում։
Գեներալ-մայոր Փաշիկյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի ղեկավար կազմի և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների հետ։
Հասանելի է
Տեղադրություն
Պատմություն
Թեմա
Կազմակերպություն
Հայաստանի Պաշտպանության Նախարարություն
Աղբյուրը՝ NEWS.am
