Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

Պատահարներ15:00 | նոյեմբերի 12, 2026Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է իշխանությունների վարքագծին։
Նա, մասնավորապես, նշել է. «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,
Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,
Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,
Քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,
Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,
Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,
Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,
Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։
Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք»։
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
