Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան

Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան

Հայաստան12:38 | նոյեմբերի 12, 2026Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան<!—>

]—>

ՀԱՊԿ-ի մասով վարչապետը հստակ դիրքորոշում է հայտնել, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ հետաքրքրության սպառված լինելու վառ ցուցանիշն այն է, որ ՀՀ-ն առնվազն արդեն 4-րդ տարին չի հաստատում բյուջեն խորհրդարանական մակարդակում և բարձրաստիճան պաշտոնում թեկնածուներ չի առաջադրում, որովհետև ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է համարում։

«Կարելի է սպասել 1 տարի, 2 տարի, բայց ՀԱՊԿ-ն իրեն սպառել է, և այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է։

ԵԱՏՄ-ի մասով չկա նման գործիքակազմ, և երբ ՀՀ-ն որոշում կայացնի, թե որ մաքսային միության անդամ է ուզում լինել և որից՝ դուրս գալ, այդ մասին դուք կտեղեկանաք:

ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունը սպառված է։ ՀԱՊԿ-ը մի դիրքորոշում է հայտնել, որը հակասության մեջ է մեր իրականության հետ»,- հայտարարեց Սոնա Ղազարյանը։

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Տեղադրություն

Հայաստան

Պատմություն

ՀԱՊԿ

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am