Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ

Հայաստան10:22 | նոյեմբերի 12, 2026Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Քաղաքացիները շարունակում են օգտվել «Road Control» բջջային հավելվածից, որը հնարավորություն է տալիս արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և նպաստել երթևեկության անվտանգության բարձրացմանը։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից, գրանցվել՝ լրացնելով պահանջվող տվյալները, ապա լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով արձանագրել խախտումը՝ նշելով դրա տեսակը և տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։
Տեղեկացնում ենք նաև, որ iOS օպերացիոն համակարգով սարքերում հավելվածից օգտվելու ընթացքում առաջացած որոշ տեխնիկական խնդիրներն արդեն շտկվել են, և հավելվածը գործում է բնականոն ռեժիմով։
Տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում կարող եք զանգահարել 177 հեռախոսահամարով, ապա սեղմել 1՝ խնդրի մասին հայտնելու և տեխնիկական աջակցություն ստանալու համար։
Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհային երթևեկության անվտանգությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, ուստի օգտվե՛ք հավելվածից և դարձե՛ք անվտանգ երթևեկության ապահովման ակտիվ մասնակից»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա
ԱնվտանգությունՍմարթֆոններ դպրոցներումՃանապարհային երթևեկության կանոններ
Աղբյուրը՝ NEWS.am
