Բայդենը խոստովանել է, որ եթե իմանար իր քաղցկեղի մասին, կրկին չէր առաջադրվի

Բայդենը խոստովանել է, որ եթե իմանար իր քաղցկեղի մասին, կրկին չէր առաջադրվի

Քաղցկեղ22:09 | նոյեմբերի 11, 2026Բայդենը խոստովանել է, որ եթե իմանար իր քաղցկեղի մասին, կրկին չէր առաջադրվի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բայդենը խոստովանել է, որ եթե իմանար իր քաղցկեղի մասին, կրկին չէր առաջադրվի<!—>

]—>

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը People հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ չէր ձգտի վերընտրվել 2024 թվականին, եթե իմանար, որ իր վատ ինքնազգացողության պատճառը քաղցկեղն է։

«Եթե իմանայի, որ քաղցկեղի պատճառով եմ ինձ սարսափելի զգում, հրաժարական կտայի։ Ես չէի շարունակի, քանի որ չեմ կարծում, թե քաղցկեղով հիվանդ 80-ամյա տղամարդը պետք է առաջադրվի նախագահի պաշտոնում։ Բայց այն ժամանակ ես դա չգիտեի»,- ասել է Բայդենը։

Անցյալ տարի՝ Սպիտակ տունը լքելուց մի քանի ամիս անց, 83-ամյա Բայդենը հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև՝ ոսկրային մետաստազներով։ Ախտորոշման մասին հայտարարությունից հետո երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ նախկին նախագահին ապաքինում էին մաղթել։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կողմնակիցները հետագայում սկսել էին հարց բարձրացնել, թե արդյոք Բայդենը գիտե՞ր հիվանդության մասին դեռևս պաշտոնավարման ընթացքում։

Բայդենն ի սկզբանե նախատեսում էր 2024 թվականին առաջադրվել երկրորդ ժամկետի համար, սակայն հրաժարվեց նախընտրական պայքարից ձախողված բանավեճից հետո, որը նրա առողջական վիճակի և երկիրը ղեկավարելու կարողության շուրջ շաբաթներ տևած քննարկումների առիթ դարձավ։ Ի վերջո նա աջակցեց իր փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը։

People-ին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել է, որ այժմ իրեն լավ է զգում։ Նա նշել է, որ քաղցկեղն այլևս չի տարածվել, իսկ մտավոր կարողությունները պահպանվել են։

ԱՄՆ նախկին նախագահը խոսել է նաև կլիմայի փոփոխության մասին՝ այն անվանելով «մարդկությանը սպառնացող մեծագույն վտանգը»։ Նա ընդգծել է, որ կշարունակի զբաղվել այդ խնդրով, քանի դեռ ուժ ունի, և հայտարարել, որ իր վարչակազմի օրոք ընդունված կլիմայական նորմերը Թրամփը փաստացի չեղարկել է։

Բացի դրանից, Բայդենն անդրադարձել է ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներին։ Նա հայտարարել է, որ շատ գոհ է դեմոկրատների արդյունքներից, որոնք Ներկայացուցիչների պալատում ստացել են 1990-ականների սկզբից ի վեր ամենամեծ թվով տեղերը և հաղթել Սենատի ընտրություններում։

«Չեմ կարծում, թե ընտրությունները կարող էին ավելի լավ անցնել։ Ես շատ ուրախ էի, որ ամերիկացի ժողովուրդը չտրվեց հանրապետական ղեկավարության, հատկապես Թրամփի սոսկ պարծենկոտ հայտարարություններին։ Վախենում էի, որ դա կարող է տեղի ունենալ, բայց այդպես չեղավ»,- ասել է Բայդենը։

Նրա կինը՝ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը, նույնպես խոստովանել է, որ զարմացած էր դեմոկրատների հաջողությունից։

Նա ասել է, որ ընտրություններին հաջորդած առավոտյան հեռուստատեսությամբ լսել է Ջեյմս Թալարիկոյի խոսքերն այն մասին, որ «իշխանությունը վերադարձվել է ժողովրդին», և այդ հայտարարությունը հատկապես ազդեցիկ է համարել։

Հասանելի է

русский

Թեմա

ՔաղցկեղԸնտրություններԱռողջապահությունՔաղաքականություն

Անձ

Ջո Բայդեն

Աղբյուրը՝ NEWS.am