Ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (վիդեո)

Ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (վիդեո)

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն17:06 | նոյեմբերի 11, 2026Ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (վիդեո)<!—>

]—>

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 36-ամյա տղամարդն ապօրինի ձեռք բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում է թմրամիջոց։

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Մոլդովական փողոցում փաթեթը տեղադրելիս և լուսանկարելիս տղամարդը ձերբակալվեց և իր «Նիսան Տեանա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվեց արդեն տեղադրված երեք, իսկ մեքենայում՝ 18 փաթեթ՝ ընդհանուր մոտ 42 գրամ զանգվածներով։ 36-ամյա տղամարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Նոյեմբերի 5-ին և 9-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին տղամարդու փաստացի բնակության վայրում և նրա մեքենայում։ Տանը հայտնաբերվեց ավելի քան 39 գրամ հերոինով լցված պոլիէթիլենային 9 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ 13 գրամ հալյուցինոգեն սնկերով և էլեկտրոնային կշեռք, իսկ մեքենայում՝ ավելի քան երեք գրամ դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ և չորս դեղահաբ։

36-ամյա տղամարդը կալանավորված է։ Նախաքննությունը շարունակվում է։


Թեմա

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունՊատահարներ

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am