Իտալիայում պայթյունի սպառնալիք պարունակող նամակների պատճառով առնվազն 300 դպրոց է տարհանվել

Պատահարներ17:08 | նոյեմբերի 11, 2026Իտալիայում պայթյունի սպառնալիք պարունակող նամակների պատճառով առնվազն 300 դպրոց է տարհանվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իտալիայում պայթյունի սպառնալիքի մասին միանման հաղորդագրություններ ստանալուց հետո առնվազն 300 դպրոց է տարհանվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարայի հայտարարությունը։
Նախարարի խոսքով՝ այդ նախազգուշացումները, ըստ երևույթին, կեղծ են։ Նա հավելել է, որ սպառնալիքներ ստացած դպրոցների թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա։
Նշվում է, որ էլեկտրոնային նամակը ստորագրված է եղել «Միխայիլ Անդրոպով՝ Միզոգինիստան վիլայեթի առաջնորդ» անունով։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին էլ սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կառավարությունն ուշադիր հետևում է դպրոցներում պայթյունի սպառնալիքի մասին բազմաթիվ հաղորդագրություններին։
«Այս պահի դրությամբ իրականացված քննությունները չեն հայտնաբերել իրական վտանգի որևէ ապացույց։ Հաղորդագրությունները, ըստ երևույթին, տագնապ և անհանգստություն առաջացնելու նպատակ ունեցող ռազմավարության մաս են, որը ներկայումս մանրակրկիտ քննության է ենթարկվում», — նշել է վարչապետը։
Հասանելի է
Թեմա
ՊատահարներԴպրոցներՍպառնալիքներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
