Շենգավիթում մանկապարտեզի տարածքում շինաշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ

Շենգավիթում մանկապարտեզի տարածքում շինաշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ

Մարդու աճյուն14:02 | նոյեմբերի 11, 2026Շենգավիթում մանկապարտեզի տարածքում շինաշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Շենգավիթում մանկապարտեզի տարածքում շինաշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ<!—>

]—>

Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ հողային աշխատանքներ կատարելիս բանվորները, որոնք աշխատում են «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ում, հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ՝ հիմքի փոսերը փորելու ժամանակ։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին։


Թեմա

Մարդու աճյունՊատահարներ

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am