Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն

Ջրհեղեղի ռիսկ21:22 | նոյեմբերի 10, 2026Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պորտուգալիայում չորեքշաբթի կփակվեն դպրոցներն ու պետական հատվածի այն հաստատությունները, որոնք կենսական նշանակության ծառայություններ չեն մատուցում՝ «Շառլ» փոթորկի մոտենալու առնչությամբ։ Այն երկրի որոշ շրջաններում տեղատարափ անձրևներ և ուժեղ քամի կբերի, գրում է The Guardian-ը։
«Բոլոր նրանք, ովքեր կարող են, պետք է մնան տանը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Պորտուգալիայի ներքին գործերի նախարար Լուիշ Նևեշը։ Նա բնակչությանը կոչ է արել խուսափել առափնյա շրջաններից և հնարավորության դեպքում աշխատել տնից։
«Դժվար ժամանակներ են մոտենում, և երկիրը փորձության կենթարկվի, հատկապես վաղը՝ հաշվի առնելով կանխատեսվող սցենարը»,- նրա խոսքերն է մեջբերում պորտուգալական Diário de Notícias պարբերականը։
Ըստ նախարարի՝ բարձր պատրաստականության ռեժիմը կգործի չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 00:00-ից մինչև 23:59-ը։
Երկրի ութ շրջաններում, ներառյալ՝ մայրաքաղաքային Լիսաբոնի շրջանում, հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Սպասվում է, որ փոթորիկը Պորտուգալիայի մայրցամաքային հատված կհասնի չորեքշաբթի առավոտյան՝ երեքշաբթի երեկոյան Մադեյրա կղզու վրայով անցնելուց հետո։
Պորտուգալիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ 101 համայնքի ջրհեղեղ է սպառնում։ Ըստ նրա՝ մակընթացության գագաթնակետը սպասվում է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 15:20-ին։
Մինչ այդ մայրցամաքային Պորտուգալիան շարունակում է կրել «Բրունա» փոթորկի ազդեցությունը, որի կենտրոնը գտնվում է Ազորյան կղզիներից հյուսիս։ Այն հորդառատ անձրևներ է բերել և տրանսպորտային հաղորդակցության խափանումներ առաջացրել։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Ջրհեղեղի ռիսկՓոթորիկԵղանակի կանխատեսում
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
