Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո
Սպառազինությունների վերահսկում21:07 | նոյեմբերի 10, 2026Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է եռակողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջուկային զենքի և զինաթափման հարցերը քննարկելու համար, հաղորդում է Magno News-ը։
Կողմերն արդեն աշխատում են բանակցությունների կազմակերպման ուղղությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Փարիզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Նախագահը ցանկանում է, որ նման հանդիպում տեղի ունենա, եթե դա հնարավոր է։ Մենք կարծում ենք, որ դա պետք է հնարավոր լինի։ Այն թեմաների թվում, որոնք նա անհրաժեշտ է համարում քննարկել, աշխարհում միջուկային զենքի վիճակն է»,- ասել է Ռուբիոն։
Reuters-ի տվյալներով՝ Թրամփը նախատեսում է հանդիպել Սիի և Պուտինի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 18–19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերը կարող են քննարկել միջուկային զինաթափումը, ինչպես նաև Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ուղիները։
Թրամփն առաջին անգամ հրապարակավ սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ բանակցությունների հնարավորության մասին խոսել էր հոկտեմբերին։ Ըստ նրա՝ հանդիպումը կարող էր նվիրված լինել միջուկային զենքին և ապամիջուկայնացմանը։ Կրեմլը նույնպես հայտնել էր, որ նման հանդիպման հնարավորությունը քննարկվել է Վաշինգտոնի հետ շփումների ընթացքում։
Առանցքային հարցերից մեկը շարունակում է մնալ Չինաստանի մասնակցությունը միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ ապագա պայմանավորվածություններին։
Հասանելի է
Թեմա
Սպառազինությունների վերահսկումՄիջուկային զենք
Անձ
Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին
Աղբյուրը՝ NEWS.am
