Գերմանիայում դատարանը կնոջը ցմահ ազատազրկման է դատապարտել իր սիրեցյալի 8-ամյա որդու սպանության համար

Գերմանիայում դատարանը կնոջը ցմահ ազատազրկման է դատապարտել իր սիրեցյալի 8-ամյա որդու սպանության համար

Դատարան19:50 | նոյեմբերի 10, 2026Գերմանիայում դատարանը կնոջը ցմահ ազատազրկման է դատապարտել իր սիրեցյալի 8-ամյա որդու սպանության համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանիայում դատարանը կնոջը ցմահ ազատազրկման է դատապարտել իր սիրեցյալի 8-ամյա որդու սպանության համար<!—>

]—>

Գերմանիայի Ռոստոկ քաղաքի դատարանը երեքշաբթի 30-ամյա կնոջը ցմահ ազատազրկման է դատապարտել ութամյա Ֆաբիանի սպանության համար, ինչը հասարակական լայն արձագանք էր առաջացրել։ Դատարանն արձանագրել է ամբաստանյալի մեղքի առանձնակի ծանրությունը, ինչը փաստացի բացառում է նրա ազատ արձակումը 15 տարվա ազատազրկումից հետո, հաղորդում է dpa-ն։

Դատավճիռը կարող է բողոքարկվել։

Դատավճռի հրապարակման ժամանակ կինը գրեթե հույզեր չի դրսևորել։ Ավելի վաղ իր վերջին խոսքում նա հայտարարել էր, որ մեղադրական դատավճռի դեպքում մտադիր է բողոքարկել այն։

«Ես շարունակելու եմ պայքարել, մինչև կրկին ազատության մեջ հայտնվեմ»,- ասել է ամբաստանյալը։

Ապրիլի վերջին սկսված դատավարության ողջ ընթացքում նա հերքել է իր մեղքը։

Մեղադրող կողմը պնդում էր ցմահ ազատազրկման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անուղղակի ապացույցների համակցությունը ողջամիտ կասկած չի թողնում կնոջ մեղավորության հարցում՝ չնայած խոստովանության և ականատեսների անմիջական ցուցմունքների բացակայությանը։

Ֆաբիանի սպանությունը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին և հասարակական լայն արձագանք է առաջացրել։ Հարյուրավոր ոստիկաններ մի քանի օր փնտրել են տղային։ Հոկտեմբերի 14-ին նրա մարմինը հայտնաբերվել է դաշտում՝ փոքր լճակի մոտ։ Սպանությունից հետո երեխայի մարմինը հրկիզել էին, իսկ ավելի ուշ այն նույնականացվել է։

Ըստ մեղադրող կողմի՝ կինը մի քանի տարի հարաբերությունների մեջ է եղել Ֆաբիանի հոր հետ։ Անցյալ տարի զույգը բաժանվել է։ Դատախազները պնդել են, որ ամբաստանյալը տղային ընկալում էր որպես խոչընդոտ նրա հոր հետ հարաբերությունները շարունակելու համար։

Միաժամանակ երեխայի հայրը հայտնել է, որ հետագայում ինքն ու կինը վերսկսել են հարաբերությունները։ Մինչ կինը կալանքի տակ էր, տղամարդը խնամել է նրա ձիերին։

Հասանելի է

русский

Թեմա

ԴատարանՀանցագործությունՑմահ ազատազրկումՍպանություն

Տեղադրություն

Գերմանիա

Աղբյուրը՝ NEWS.am