Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազայից դուրս է բերվել առնվազն 10 միավոր լցարկող ինքնաթիռ

Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազայից դուրս է բերվել առնվազն 10 միավոր լցարկող ինքնաթիռ

Ավիացիա18:04 | նոյեմբերի 10, 2026Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազայից դուրս է բերվել առնվազն 10 միավոր լցարկող ինքնաթիռ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազայից դուրս է բերվել առնվազն 10 միավոր լցարկող ինքնաթիռ<!—>

]—>

ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 10 միովոր KC-135 լցարկող ինքնաթիռ երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, լքել է Անգլիայի արևելքում՝ Սաֆոլք կոմսությունում տեղակայված Միլդենհոլ ավիաբազան, հայտնում է BBC News-ը։

Ըստ թռիչքների հետևման տվյալների, որոնք ուսումնասիրել է BBC Verify-ն, ինքնաթիռների մի մասն ուղղվել է Եվրոպայում տեղակայված ամերիկյան այլ բազաներ։ Ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Շոտլանդիայի Փրեսթվիկ օդանավակայանում։

The Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ ինքնաթիռների տեղափոխումը կապված է Իրանից եկող սպառնալիքի հետ։

Flightradar24 ծառայության տվյալներով՝ երկու լցարկող ինքնաթիռ սկզբում ուղղվել է Գերմանիայում և Իտալիայում տեղակայված ամերիկյան բազաներ։ Դրանցից մեկը վերադարձել է Միլդենհոլ, ապա կրկին թռել դեպի արևելք և վայրէջք կատարել Գերմանիայի Շպանգդալեմ ավիաբազայում։ Երկրորդը մի քանի շրջան է կատարել Իտալիայի Ավիանո ավիաբազայի վերևում, ապա նույնպես ուղղվել Շպանգդալեմ։ Ավելի ուշ Միլդենհոլը լքել է ևս ութ KC-135։

Ընդ որում, Փրեսթվիկ ժամանած ինքնաթիռը պատկանում է Նեբրասկա նահանգի օդային ազգային գվարդիային և կարող էր սովորական միջանկյալ կանգառ կատարել՝ նախքան ամերիկյան բազա վերադառնալը։

Ինքնաթիռների տեղափոխումը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս էր բերել Գլոսթերշիր կոմսության Ֆերֆորդ ավիաբազայից։ Որոշումը հաջորդել էր անվտանգությանն առնչվող միջադեպին. սեպտեմբերին բազայի մոտ երեք կասկածելի ֆուրգոն էր նկատվել, ինչից հետո իշխանությունները հայտարարել էին արտակարգ իրավիճակի մասին։ Հոկտեմբերին Իրանին առնչվող ենթադրյալ դավադրության գործով դատարանի առաջ էին կանգնել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ։ Հակաահաբեկչական հետաքննության շրջանակում ձերբակալվել էր ութ մարդ։

Բրիտանական կառավարությունն ընդգծել է, որ ռազմական օբյեկտների անվտանգությունը մնում է առաջնահերթություն։ Վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունները սերտորեն համագործակցում են ոստիկանության և դաշնակիցների հետ՝ Մեծ Բրիտանիայում և դրա սահմաններից դուրս տեղակայված բազաները պաշտպանելու համար։

Երկրի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել օտարերկրյա ռազմական ինքնաթիռների տեղաշարժերը՝ նշելով, որ ավիացիան և այլ միջոցներ պարբերաբար վերատեղակայվում են՝ օպերատիվ կարիքներին համապատասխան։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ ինքնաթիռները բազաների և օպերատիվ տեղակայման կետերի միջև տեղափոխվում են տարբեր պատճառներով, դրանց թվում՝ զորավարժությունների և իրական առաջադրանքների կատարման նպատակով։ Գերատեսչությունը ռազմական տեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չի հայտնել՝ վկայակոչելով օպերատիվ անվտանգության պահանջները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, երկուշաբթի պատասխանելով արտերկրում ամերիկացի դիվանագետների հասցեին Իրանի սպառնալիքների մասին հարցին, հայտարարել է, որ Վաշինգտոնը մարդկանց տեղափոխում է հնարավոր վտանգավոր շրջաններից։ Ըստ նրա՝ ամերիկյան իշխանությունները միջոցներ են ձեռնարկում, երբ որոշակի մակարդակը գերազանցող սպառնալիք են հայտնաբերում։

Մեծ Բրիտանիայի կառավարության ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Փիթեր Ռիքեթսը ենթադրել է, որ վերատեղակայումը կարող էր կապված լինել նախազգուշական միջոցառումների խստացման հետ։ Նա նաև նշել է, որ այն ավիաբազաները, որտեղ տեղակայված են խոշոր լցարկող ինքնաթիռներ, խոցելի թիրախներ են՝ տեխնիկայի մեծ չափերի և բազաների երկար պարագծի պատճառով։

Միլդենհոլ ավիաբազայում տեղակայված է ԱՄՆ շուրջ 3 հազար զինծառայող։ Այն հիմնականում օգտագործվում է ինքնաթիռների լիցքավորման և տեխնիկական սպասարկման համար, ինչպես նաև ծառայում է որպես տարանցիկ հանգույց Մերձավոր Արևելք ուղևորվող ինքնաթիռների և բեռների համար։ Ամերիկյան լցարկող ինքնաթիռները նախկինում տեղակայվել են տարածաշրջանում՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիացիաՌազմական

Տեղադրություն

ԻրանՄիացյալ ԹագավորությունԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am