ՀԱՊԿ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը․ Լավրով

ՀԱՊԿ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը․ Լավրով

Հայաստան15:19 | նոյեմբերի 10, 2026ՀԱՊԿ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը․ Լավրով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՀԱՊԿ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը․ Լավրով<!—>

]—>

ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ստիպված էինք քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը, քանի որ դա վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության բյուջե կատարվող տարեկան վճարումներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Լավրովը՝ ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ավարտին։

Նա ընդգծել է, որ այս հարցում երկակի մեկնաբանությունների տեղ չկա. 2024 թվականից Երևանն անդամավճարներ չի փոխանցում։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Կազմակերպություն

ՀԱՊԿ

Անձ

Սերգեյ Լավրով

Աղբյուրը՝ NEWS.am