Նորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարի ավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան. Գևորգ Ստեփանյան (վիդեո)

Նորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարի ավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան. Գևորգ Ստեփանյան (վիդեո)

Մատենադարան11:44 | նոյեմբերի 10, 2026Նորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարի ավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան. Գևորգ Ստեփանյան (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Նորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարի ավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան. Գևորգ Ստեփանյան (վիդեո)<!—>

]—>

Այսօրվանից նորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարը սպասարկող ավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան: Այս մասին Facebook—ի իր էջում հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ հայտարարել էինք, որ Էջմիածին-Երևան 203 համարը սպասարկող ավտոբուսի երթուղին կրճատվել է և Մատենադարանի փոխարեն կանգնելու է ավտոկայանում ու մեր մարզի բնակիչները 2 անգամ են ստիպված լինելու վճարել, ինչն ավելորդ բեռ է լինելու։

Բոլորիս շնորհիվ, հանրային ճնշման ու քաղաքացիների բարձրացրած ձայնի շնորհիվ Երևան քաղաքի փոքրամասնության իշխանությունները գնացին զիջման։ Այսօրվանից նորից կթույլատրվի 203 համարի ավտոբուսի մուտքը դեպի Մատենադարան։ Ցանկացած խնդրի շուրջ համախմբվածությունն ու բոլորի ձայնը բարձրացնելը տալիս է դրական պտուղներ»։


Կազմակերպություն

Մատենադարան

Թեմա

Հասարակական տրանսպորտ

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am