Թրամփը կոշտ պատասխան է տվել Պուտինին ներկայացված վերջնագրերի մասին խոսող լրագրողին

Թրամփը կոշտ պատասխան է տվել Պուտինին ներկայացված վերջնագրերի մասին խոսող լրագրողին

Հրադադար11:51 | նոյեմբերի 10, 2026Թրամփը կոշտ պատասխան է տվել Պուտինին ներկայացված վերջնագրերի մասին խոսող լրագրողին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը կոշտ պատասխան է տվել Պուտինին ներկայացված վերջնագրերի մասին խոսող լրագրողին<!—>

]—>

Սպիտակ տան մամուլի քարտուղարի բացակայության պայմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է վարել ճեպազրույցը և բանավեճի բռնվել մի լրագրողի հետ, որը նրան հարցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացված, սակայն այդպես էլ չկատարված վերջնագրերի մասին։

«MS NOW»-ի թղթակիցը հիշեցրել է, որ զինադադարի հասնելու նպատակով Թրամփը վերջին 22 ամսվա ընթացքում անձամբ է բազմաթիվ վերջնաժամկետներ սահմանել Պուտինի համար։

«Նա մե՞ր դեմ է պատերազմում։ Որտեղի՞ց եք դուք»,– հարցին հարցով հակադարձել է Թրամփը, ապա հետաքրքրվել, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում լրագրողը։

Պարզելով, որ հարցն ուղղողը «MS NOW»-ի ներկայացուցիչ է, Թրամփը հեռուստաալիքը որակել է որպես «կեղծ լուրեր տարածող» և հայտարարել, որ այն պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունի։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՀրադադարՔաղաքականություն

Անձ

Դոնալդ ԹրամփՎլադիմիր Պուտին

Աղբյուրը՝ NEWS.am