Անհայտ անձը մտել է Փարաքարի եկեղեցի ու ջարդուփշուր արել ամեն ինչ (վիդեո)

Անհայտ անձը մտել է Փարաքարի եկեղեցի ու ջարդուփշուր արել ամեն ինչ (վիդեո)

Հայաստան18:33 | նոյեմբերի 9, 2026Անհայտ անձը մտել է Փարաքարի եկեղեցի ու ջարդուփշուր արել ամեն ինչ (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Անհայտ անձը մտել է Փարաքարի եկեղեցի ու ջարդուփշուր արել ամեն ինչ (վիդեո)<!—>

]—>

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ քիչ առաջ վայրագություն էր կատարվում, մեկը մտել էր եկեղեցի ու եկեղեցու ողջ տարածքը ջարդ ու փշուր է արել՝ ծաղկամաններով, պոխրամաններով, աղբամաններով։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել այդ տարածքից։

«Շնորհակալություն մեր պարեկային ծառայության աշխատակիցներին, որ իմ զանգից հետո արագ արձագանքեցին։ Խաչքարի մոտ դրված ցուցատախտակն է ջարդել։ Գոռում էր, որ Աստծուն տեսել է ու եկել է եկեղեցին մաքրի բոլորից։ Ասում էր, որ Աստծո կամքով է արել, Աստծո խոսքով է արել։ Ներսում պահարանները լրիվ ջարդել է, մոմավաճառ տիկնոջը, եկեղեցու մյուս աշխատողին բոլորին վախեցրել է, վրա է տվել, քաշքշել է։ Այստեղ համակարգը կոտրել է, տակը կրակ է վառել։ Բարձրացել է սուրբ սեղանի մոտ, միկրոֆոնը վառել է, ու գոռում էր, որ եկեղեցին աղտոտված է, իրենք պետք է մաքրեն։ Պարեկային ծառայությունն արագ արձագանքեց, և այդ անձին մեքենայով տարան»,–ասաց պատգամավորը։

Եկեղեցու կին աշխատակցուհին էլ պատմեց, որ այդ անձն իրեն ասում էր՝ դու վհուկ ես, սատանա ես, ես եկել եմ Մոսկվայից, Պուտինի մոտից, որ քեզ այստեղից հանեմ. «Այդ ժամանակ ես մենակ էի։ Ես իր հետ խոսում էի, ինքը աթոռներն էր գետնին շպրտում, բոլոր լույսերը վառել էր, սինթեզը գցել էր գետնին, հիմա չգիտեմ՝ աշխատում է, թե ոչ։ Ծաղիկները հանել էր, ծաղկամանները նետել էր գետնին։ Ահավոր բան էր»,–ասաց կինը։


Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ԵկեղեցիՊատահարներՎանդալիզմ

Աղբյուրը՝ NEWS.am