Politico. Հյուսիսեվրոպական երկրների միջև պառակտում է առաջացել Պուտինին Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների զանգի պատճառով

Politico. Հյուսիսեվրոպական երկրների միջև պառակտում է առաջացել Պուտինին Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների զանգի պատճառով

Ալեքսանդր Ստուբբ16:03 | նոյեմբերի 9, 2026Politico. Հյուսիսեվրոպական երկրների միջև պառակտում է առաջացել Պուտինին Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների զանգի պատճառով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Politico. Հյուսիսեվրոպական երկրների միջև պառակտում է առաջացել Պուտինին Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների զանգի պատճառով<!—>

]—>

Հոկտեմբերի վերջին Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարներ Ալեքսանդր Ստուբի և Յոնաս Ստյորեի՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը լուրջ պառակտում է առաջացրել հյուսիսեվրոպական դաշնակիցների միջև՝ Կրեմլի հետ փոխգործակցության հարցում։ Այս մասին գրում է Politico-ն, որը զրուցել է իրավիճակին ծանոթ մի շարք դիվանագետների և պաշտոնյաների հետ։ Պարբերականի տվյալներով՝ Ստուբն ու Ստյորեն մի քանի ամիս ոչ հրապարակային ձևաչափով քննարկել են Կրեմլ համատեղ զանգ կատարելու գաղափարը՝ հանգելով այն եզրակացության, որ շփումների վերսկսումը վճռորոշ նշանակություն կունենա Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով նոր բանակցություններին ընդառաջ, որոնք, ըստ էության, ղեկավարում է ԱՄՆ վարչակազմը։

Սակայն Պուտինի հետ շուրջ 90 րոպե տևած զրույցից հետո Ստուբին և Ստյորեին խիստ քննադատության են ենթարկել Դանիայի և Շվեդիայի վարչապետներ Մետե Ֆրեդերիկսենն ու Ուլֆ Քրիստերսոնը, ինչպես նաև Լիտվայի իշխանությունները։ Մյուս դիվանագետները կուլիսներում ավելի կոշտ են արտահայտվել։ «Չափազանց շատ միջին տարիքի տղամարդիկ են երազում պատմության դասագրքերում տեղ գտնել որպես այս պատերազմին վերջ դրած խաղաղարարներ։ Իսկ Պուտինը պարզապես օգուտ է քաղում մնացած աշխարհի հետ բնականոն երկխոսության վերսկսումից՝ միաժամանակ շարունակելով ռմբակոծել և սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին», — հայտարարել է ԵՄ դիվանագետներից մեկը։ Դժգոհություն է առաջացրել ոչ միայն Կրեմլի հետ երկխոսության մեջ մտնելու որոշումը, այլև այն, որ Ստուբն ու Ստյորեն իրենց գործողությունները չեն համաձայնեցրել դաշնակիցների հետ։

Զանգի նախապատրաստմանը ծանոթ պաշտոնյաներն իրենց հերթին պնդում են, որ Դանիան և մյուս երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը, նախապես տեղեկացվել էին։ Հավանաբար, Ֆրեդերիկսենն ակնկալում էր, որ իրեն հնարավորություն կտան իրական մասնակցություն ունենալ զրույցի պլանավորմանը։ Նա հայտարարել է, որ ֆինն և նորվեգացի գործընկերները զանգը չեն համաձայնեցրել «մեզնից մնացածների» հետ։ «Այո՛, նա ճիշտ է, մենք իսկապես ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել։ Մեր հյուսիսեվրոպական ընտանիքում մենք խորհրդակցում ենք միմյանց հետ, բայց չունենք այնպիսի կանոն, որ մեկ զանգի համար անհրաժեշտ լինի ստանալ բոլոր հարևանների, ԵՄ 27 երկրների կամ որևէ մեկի հավանությունը», — Politico-ին ասել է Ստյորեն։

Մասնավոր զրույցներում որոշ պաշտոնյաներ քննադատում են Նորվեգիայի վարչապետին, որը զանգից անմիջապես հետո հիշեցրել է, որ Եվրամիությունը պատերազմի հենց սկզբից պառակտված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ «Սա բացարձակ ճշմարտություն է, պարզապես նա չէ, որ պետք է այդ մասին խոսի։ Նորվեգիան ԵՄ անդամ չէ», — նշել է զրուցակիցներից մեկը։

Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններում «Եվրոպան չպետք է միջնորդի դեր ստանձնի»․ «Պետք չէ փորձել հաճոյանալ բռնապետին»։

Զրույցի ընթացքում Ստուբն ու Ստյորեն Պուտինին փոխանցել են նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձն այն մասին, որ տարածքային հարցերը պետք է քննարկվեն միայն առաջնորդների մակարդակով և լարվածության թուլացումից հետո։ Պուտինը, Ստյորեի խոսքով, խոստացել է իր բանակցողներին հանձնարարել նախապատրաստվել Աբու Դաբիում կայանալիք հանդիպմանը։

Հասանելի է

русский

Անձ

Ալեքսանդր ՍտուբբՎլադիմիր Պուտին

Թեմա

ԴիվանագիտությունԱրտաքին քաղաքականություն

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am