Ձյան պատճառով Վանաձոր-Ապարան ճանապարհին բեռնատարների կուտակում է (վիդեո)

Լոռի13:01 | նոյեմբերի 9, 2026Ձյան պատճառով Վանաձոր-Ապարան ճանապարհին բեռնատարների կուտակում է (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վանաձոր–Ապարան ավտոճանապարհին և Ապարանի տարածաշրջանում տեղացող ձյան պատճառով երթևեկությունը դժվարացել է, ինչի հետևանքով նկատվում են բեռնատարների կուտակումներ և տրանսպորտային միջոցների արգելափակումներ:
Տեսացխիկը ֆիքսել է, որ բազմաթիվ բեռնատարներ կանգնած են ճանապարհին և խցանում են ստեղծել։
Հանրապետության բարձրադիր գոտիներում, այդ թվում՝ Ապարանի և Լոռու տարածաշրջանների լեռնանցքներում, ձմեռային եղանակային պայմանների պատճառով ծանրաքաշ և կցորդիչով բեռնատարների համար երթևեկությունը պարբերաբար սահմանափակվում կամ ժամանակավորապես փակվում է: Ճանապարհները սպասարկող ընկերությունները ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համատեղ իրականացնում են մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ, ինչպես նաև օգնություն են ցուցաբերում արգելափակման մեջ հայտնված վարորդներին:
Տեղադրություն
Թեմա
ՃանապարհներՁյունատեղումԽցանում
Աղբյուրը՝ NEWS.am
