Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին

Պատահարներ11:57 | նոյեմբերի 9, 2026Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գոռ Մանուկյանը իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Կորյուն փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ընթանալիս՝ Մատենադարանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել ծառը, ապա աղբամանը, բախվել հաստաբուն ծառին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Իրադարձություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
