Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում համարում են դիվանագիտական ստորացում

Ադրբեջան10:20 | նոյեմբերի 9, 2026Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում համարում են դիվանագիտական ստորացում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել։
Ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի քայլը, նշում, որ այն «աղերսանքի այց» է Բաքու։
Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։
Հատուկ ուշադրության են դարձնում այն հանգամանքի վրա, որ Էրդողանի անձնական հրավերն Ալիեւը դեմոնստրատիվ մերժեց, իսկ Էրդողանը փորձում է ամեն գնով հաշտության գնալ Ալիեւի հետ՝ նույնիսկ զոհաբերել իր թիմակիցներին։ Օրինակ աշխատանքից հեռացրել է իր խորհդականին։
Տեղադրություն
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
