ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար

ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար

Հայաստան22:19 | նոյեմբերի 8, 2026ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար<!—>

]—>

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման պայմանագիրը բացառիկ բարենպաստ է համարել հայկական կողմի համար։

Ըստ նրա, Ռուսաստանը պատրաստ է քննարկել ընկերության հետագա գործունեությանն առնչվող հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններն ու Հայաստանի նոր կարիքները։

«Ինձ տպավորեց կոնցեսիայի գործունեության վերլուծությունը, որը ներկայացրեց «Ռուսաստանյան երկաթուղիների» ղեկավարը։ Կոնցեսիոն պայմանագիրն ինքնին կազմված է հայկական կողմի համար բացառիկ բարենպաստ, գուցե նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով», — հայտարարել է Կոպիրկինը։

Դեսպանը նշել է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է հետագա համագործակցության ինչպես երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ ատոմային էներգետիկայի ոլորտում՝ հաշվի առնելով հայկական կողմի շահերն ու կարիքները։

Կոպիրկինը նաև հայտնել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրի կոնցեսիային առնչվող հարցերը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ գործընթացների փոփոխությունները։

Պատասխանելով երկաթուղային տրանսպորտի և ատոմային էներգետիկայի ոլորտներում Երևանի և Մոսկվայի միջև հնարավոր փոխադարձ զիջումների մասին հարցին՝ դիվանագետը հայտարարել է, որ նախընտրում է չօգտագործել «սակարկություն» բառը։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ համակողմանի գնահատական կտան մեր հարաբերություններում հասունացած հարցերին, և դա հետագա բանակցությունների առարկա է։ Ամենակարևորն այն է, որ քննարկումն ընթանա կառուցողական հունով՝ հիմնվելով փոխադարձ քաղաքական կամքի վրա», — ասել է ՌԴ դեսպանը։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ՀայաստանՌուսաստան

Թեմա

ԴիվանագիտությունԵրկաթուղիներ

Անձ

Սերգեյ Կոպիրկին

Աղբյուրը՝ NEWS.am