Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդեւանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդեւանյան

Արամ Վարդևանյան19:06 | նոյեմբերի 8, 2026Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդեւանյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդեւանյան<!—>

]—>

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը»։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Անկախության հռչակագրում տեղ գտած բոլոր այն դրույթները, օրինակ՝ հայ ժողովրդի հարատևությունը, բարեկեցությունը, միջազգային իրավունքին հավատարմությունը․ ահա հենց դրանք է ուզում հանել Ալիևը։

Դուք աշխարհում չեք տեսնի մեկ այլ օրինակ, երբ մի երկիր մեկ այլ երկրի ասի՝ քո Սահմանադրությունը ուզում եմ այսպես փոխվի։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Քաղաքացիական պայմանագրի ներկայացրած բոլոր հնարավոր վախերի պայմաններում, մերժել են իշխող ուժի ցանկությունը՝ ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Ուղղակի մերժել են։

Ամեն ինչ էլ կլինի․ ուժեղ Հայաստանը կլինի, Հայաստանում փոփոխություններ կլինեն, Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն»։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Արամ Վարդևանյան

Տեղադրություն

ՀայաստանԱդրբեջան

Թեմա

Քաղաքականություն

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am