Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ

Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ

Եգիպտոս17:41 | նոյեմբերի 8, 2026Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ<!—>

]—>

Եգիպտոսում՝ Գիզայի նահանգի Էլ Այաթ քաղաքի Ջերզա շրջանում, երկու մարդատար գնացք է բախվել, ինչի հետևանքով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։ Նախնական տվյալներով, տուժել է մոտ 60 մարդ, հայտնում է եգիպտական Masrawy պարբերականը։

Երկաթուղային ոլորտի աղբյուրի տեղեկություններով, բախվել են թիվ 134 և թիվ 2010 գնացքները։ Վթարի հետևանքով չորս վագոն դուրս է եկել ռելսերից։

Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 20 մեքենա։ Նահանգի հիվանդանոցներում հայտարարվել է բարձր պատրաստականության ռեժիմ։

Օպերատիվ ծառայություններն ու երկաթուղային գերատեսչության ներկայացուցիչները տեղում գնահատում են իրավիճակը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ։ Բախման հանգամանքներն ու տուժածների ճշգրիտ թիվը պարզվում են։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Եգիպտոս

Թեմա

ՊատահարներԵրկաթուղիներ

Իրադարձություն

Գնացքների բախում

Աղբյուրը՝ NEWS.am