Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում

Ադրբեջան15:10 | նոյեմբերի 8, 2026Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջինիս՝ Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդագրությունների համաձայն, Շուշիում Էրդողանի պատվին տեղի է ունեցել արարողություն, որի ընթացքում շարվել է պատվո պահակախումբը, ծածանվել են երկու երկրների դրոշները։
Ավելի ուշ Էրդողանը սոցիալական ցանցերում հերթական անգամ շնորհավորել է «եղբայրական» Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» առթիվ։
Հասանելի է
Տեղադրություն
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
