Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Դիվանագիտություն12:50 | նոյեմբերի 8, 2026Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրոպական երկրները կարծում են, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը, նախքան Արևմուտքը կսկսի քննարկել Եվրոպայում անվտանգության ընդհանուր ճարտարապետության վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Այս դիրքորոշումը կարող է խորացնել եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես հասնել հակամարտության ավարտին։
Գործակալության զրուցակիցների վկայությամբ, եվրոպացի պաշտոնյաները նաև շարունակում են անընդունելի համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախապատերազմյան պահանջները, որոնք փաստացի կնշանակեին Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության կրճատում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունՈւկրաինայի պատերազմ
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
