AFP. Սիրիան պատրաստվում է հազարավոր զինվորներ ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պայքարելու համար

AFP. Սիրիան պատրաստվում է հազարավոր զինվորներ ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պայքարելու համար

Ռազմական20:12 | նոյեմբերի 7, 2026AFP. Սիրիան պատրաստվում է հազարավոր զինվորներ ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պայքարելու համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

AFP. Սիրիան պատրաստվում է հազարավոր զինվորներ ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պայքարելու համար<!—>

]—>

Հազարավոր սիրիացի զինծառայողների պատրաստվում են ուղարկել Սաուդյան Արաբիա և Եմեն՝ հութիների դեմ պայքարում Եմենի կառավարությանն աջակցելու համար, հայտնել է AFP-ն՝ հղում կատարելով Եմենի իշխանությունների ներկայացուցիչներին։

Եմենի երեք ռազմական աղբյուրների և պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի տվյալներով՝ հարյուրավոր սիրիացի զինծառայողներ արդեն տեղակայված են Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանի երկու կողմերում։

Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարության վարչակազմի աղբյուրը և երկրի պաշտպանության նախարարության զրուցակիցը հայտնել են, որ առաջիկայում սպասվում է ևս հազարավոր զինծառայողների տեղափոխում՝ հութիների դեմ պայքարին մասնակցելու համար։

Այս միջոցները ձեռնարկվում են հութիներին հակազդելու և Ադենում տեղակայված Եմենի կառավարության դիրքերն ամրապնդելու նպատակով միջազգային աջակցություն ստանալու՝ Էր Ռիադի ջանքերի ֆոնին։

Հասանելի է

русский

Թեմա

ՌազմականՊատերազմ

Տեղադրություն

Սաուդյան ԱրաբիաՍիրիա

Աղբյուրը՝ NEWS.am