Թուրքիայում կալանավորվել է ապօրինի առցանց խաղադրույքների գործով 121 կասկածյալ

Թուրքիայում կալանավորվել է ապօրինի առցանց խաղադրույքների գործով 121 կասկածյալ

Հանցագործություն19:26 | նոյեմբերի 7, 2026Թուրքիայում կալանավորվել է ապօրինի առցանց խաղադրույքների գործով 121 կասկածյալ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թուրքիայում կալանավորվել է ապօրինի առցանց խաղադրույքների գործով 121 կասկածյալ<!—>

]—>

Թուրքիայում համացանցում ապօրինի խաղադրույքներ կատարելու գործով 121 մարդ է կալանավորվել, ևս 45 կասկածյալի նկատմամբ դատական վերահսկողության միջոցներ են կիրառվել, հայտնել է Anadolu-ն՝ վկայակոչելով Ստամբուլի ոստիկանությանը։

Ոստիկանական գործողություններից հետո ընդհանուր առմամբ դատարան է ներկայացել 169 կասկածյալ։ Նրանցից երեքն ազատ է արձակվել։

Սկզբում Ստամբուլում և երկրի ևս 38 նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել էր 151 մարդ։ Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են ևս 18 կասկածյալի։

Քննությունն իրականացրել է Ստամբուլի ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը՝ քաղաքի դատախազության համակարգմամբ։ Կասկածյալներին հայտնաբերելու համար օգտագործվել է արհեստական բանականությամբ աշխատող AVCI նախագիծը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քննիչները պարզել են ապօրինի գործունեության մասնակիցների ինքնությունը և նրանց դերը վիրտուալ բուքմեյքերական հարթակների ենթակառուցվածքում։

Քննության ընթացքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խմբեր և կասկածյալներ, որոնք մեսենջերների միջոցով ապօրինի մոլախաղեր են կազմակերպել։

Հասանելի է

русский

Թեմա

ՀանցագործությունՕնլայն խաղադրույքներ

Տեղադրություն

ՍտամբուլԹուրքիա

Աղբյուրը՝ NEWS.am