Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ

Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ

Նորարարություն19:11 | նոյեմբերի 7, 2026Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ<!—>

]—>

Չինական Galactic Energy ընկերությունն առաջին անգամ հաջողությամբ արձակել է CERES-2 առևտրային կրող հրթիռը, որն ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ, հայտնել է «Սինհուան»։

Հրթիռն արձակվել է շաբաթ օրը, Պեկինի ժամանակով ժամը 7:37-ին, Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից։ Բոլոր չորս արբանյակները դուրս են բերվել 535 կիլոմետր բարձրությամբ արևասինքրոն ուղեծիր։

Արբանյակները նախատեսված են տարբեր խնդիրների լուծման, այդ թվում՝ օվկիանոսի հեռազննման, առևտրային օդերևութաբանության, համալսարանական գիտական հետազոտությունների և տիեզերական իրադրության դիտարկման համար։

Մշակողները հայտարարել են, որ հաջող փորձնական թռիչքը և արբանյակների ճշգրիտ դուրսբերումը նախանշված ուղեծիր նշանավորել են CERES-2-ի պաշտոնական շահագործման մեկնարկը։

Միջին դասի հրթիռը մշակվել է առևտրային արձակումների համար։ Այն ունի հաջորդաբար տեղադրված երեք պինդվառելիքային աստիճաններ և հեղուկվառելիքային վերին աստիճան։ Մոտ 100 տոննա մեկնարկային զանգված ունեցող CERES-2-ը կարող է մինչև 1,3 տոննա օգտակար բեռ հասցնել 500 կիլոմետր բարձրությամբ արևասինքրոն ուղեծիր։ Հրթիռը կարող է արձակվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային հարթակներից։

Galactic Energy-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը կշարունակի բարձրացնել իր պինդվառելիքային հրթիռների արդյունավետությունն ու հուսալիությունը՝ բավարարելու համար փոքր և միջին արբանյակային խմբերի արձակման, դրանց համալրման և ավելի խոշոր համակարգերի տեղակայման աճող պահանջարկը։

Հասանելի է

русский

Թեմա

ՆորարարությունTech

Պատմություն

Տիեզերք

Տեղադրություն

Չինաստան

Աղբյուրը՝ NEWS.am