Զելենսկին ակնկալում է, որ ԱՄՆ ընտրություններում հաղթած դեմոկրատները կավելացնեն Ուկրաինային տրամադրվող աջակցությունը

Զելենսկին ակնկալում է, որ ԱՄՆ ընտրություններում հաղթած դեմոկրատները կավելացնեն Ուկրաինային տրամադրվող աջակցությունը

Քաղաքականություն14:36 | նոյեմբերի 7, 2026Զելենսկին ակնկալում է, որ ԱՄՆ ընտրություններում հաղթած դեմոկրատները կավելացնեն Ուկրաինային տրամադրվող աջակցությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Զելենսկին ակնկալում է, որ ԱՄՆ ընտրություններում հաղթած դեմոկրատները կավելացնեն Ուկրաինային տրամադրվող աջակցությունը<!—>

]—>

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր անդամների և Դեմոկրատական կուսակցության աջակցության ուժեղացում։

Նրա խոսքով՝ նրանք բացահայտորեն Ռուսաստանին ագրեսոր են ճանաչում և չեն աջակցում ուկրաինական տարածքները Մոսկվային հանձնելուն։

«Ես Կոնգրեսի նոր անդամներից, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությունից լսել եմ, որ նրանք մեր կողքին են։ Նրանք չեն փորձում հավասարակշռություն պահպանել մեր և Ռուսաստանի միջև։ Նրանք չեն վախենում ասել, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Նրանք չեն ցանկանում մեր հողը տալ Պուտինին», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ այս հայտարարությունների հիման վրա Կիևն ակնկալում է ամերիկացի քաղաքական գործիչներից էլ ավելի մեծ աջակցություն ստանալ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Քաղաքականություն

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Տեղադրություն

Ուկրաինա

Կազմակերպություն

ԱՄՆ Կոնգրես

Անձ

Վլադիմիր Զելենսկի

Աղբյուրը՝ NEWS.am