Թուրքիան Միացյալ Նահանգների ճնշման ներքո դադարեցրել է Իրանի տարածքով թուրքմենական գազի ներմուծումը

Տնտեսություն20:15 | նոյեմբերի 6, 2026Թուրքիան Միացյալ Նահանգների ճնշման ներքո դադարեցրել է Իրանի տարածքով թուրքմենական գազի ներմուծումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիան Միացյալ Նահանգների ճնշման պատճառով ստիպված է եղել դադարեցնել Իրանի տարածքով Թուրքմենստանից գազի ներմուծումը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հաղորդում է Middle East Eye-ը։
Անկարան Թուրքմենստանից սկսել է գազ ստանալ 2025 թվականի մարտին՝ իրանական ենթակառուցվածքների օգտագործմամբ՝ տարեկան 1,3 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին համաձայնագրի շրջանակում։
Գազ ներմուծող թուրքական Botas ընկերությունը մինչև 2033 թվականը այս սխեմայով ներմուծման լիցենզիա ուներ։
Աշխաբադը դադարեցրել է գազի մատակարարումները 2025 թվականի հոկտեմբերին՝ այն ժամանակ հայտարարելով, որ երկու երկրների միջև կարճաժամկետ պայմանագիր է գործում, և որ առանց ծավալների կամ գների շուրջ համաձայնության չի կարող գազ վաճառել Անկարային։
Այս տարվա սկզբին Բայրաքթարը հայտարարել էր Իրանի տարածքով Թուրքմենստանից գազի ներմուծման վերսկսման մասին, սակայն այդ ծրագրերը չեն իրագործվել։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
