Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում

Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում

Ավիաընկերություններ15:07 | նոյեմբերի 6, 2026Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում<!—>

]—>

Wizz Air ավիաընկերության՝ Պրահայից Հռոմ չվերթն իրականացնող ինքնաթիռը ուղղորդվել է Վենետիկ՝ օդանավում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդման պատճառով, հայտնել են Իտալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների ապահովման ազգային ծառայությունից (Enav)։

«Պայթյունի սպառնալիքի պատճառով տագնապ է հայտարարվել Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի առնչությամբ։ Տեղեկություն է ստացվել օդանավում հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին, ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում», — հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ իտալական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, թե զանգ է ստացվել «Ֆյումիչինո» օդանավակայանի կարգավարական ծառայությունում, չի համապատասխանում իրականությանը։ Ոլորտի աղբյուրների տվյալներով՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումն ստացվել է անմիջապես Enav-ում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Կազմակերպություն

Ավիաընկերություններ

Թեմա

ԱվիացիաԱրտակարգ վայրէջք

Տեղադրություն

ԻտալիաՎենետիկ

Աղբյուրը՝ NEWS.am