Եթե ԵԱՏՄ-ից մենք դուրս գանք և ուրիշ ազդեցություն չլինի, տնտեսության վրա ազդեցությունը –0,65 տոկոս . Պապոյան

Հայաստան12:57 | նոյեմբերի 6, 2026Եթե ԵԱՏՄ-ից մենք դուրս գանք և ուրիշ ազդեցություն չլինի, տնտեսության վրա ազդեցությունը –0,65 տոկոս . Պապոյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մենք ԵԱՏՄ լիրավ անդամ ենք. ԵԱՏՄ-ում չկա այդպիսի գործընթաց, որին լիրավ չենք մասնակցում։ Կողմ ենք քվեարկում, վետոներ ենք դնում, չենք մասնակցում քվեարկությունների, այսինքն մենք վարվում ենք այնպես, ինչպես մնացած ԵԱՏՄ երկրները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նխարար Գևորգ Պապոյանը։
Անդրադառնալով նրան, որ Հայաստանը մեկ շաբաթով հետաձգել է ԵԱՏՄ–ում Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների հարցի քննարկումը, Պապոյանն ասաց. «Սա սովորական ընթացակարգ է։ Ռուսաստանի դեմ այսօր բազմաթիվ մի քանի էլի այդպիսի հայցեր կան, մյուս երկրների դեմ կա, վաղը կարող է ինչ-որ հարցով Հայաստանի դեմ լինի։ Այսինքն դա սովորական ընթացք է և ես իրոք չեմ հասկանում ձեր այդ ուշադրությունը այդ հարցի նկատմամբ»։ Նա հույս հայտնեց, որ այդ հանձնաժողովի նիստում Ռուսաստանի գործողություններին գնահատական կտրվի և սահմանափկումների խնդիրը կլուծվի։
«էկոնոմիկայի նախարարությունը այդ հարցը դիտարկում է որպես տնտեսական վեճ և տնտեսական օրենսդրության և տրամաբանությունների շրջանակում մենք գնում ենք առաջ։ Քաղաքական հակափաստարկը ոչ մի արդյունք տալ չի կարող։ Հակափաստարկը ոչ միայն Հայաստանի վրա չի կարող ազդել, այլ նաև մյուս կողմերի վրա չի կարող ազդել։ Ես կարծում եմ, որ քաղաքական հակապաստակները նրանք հենց քաղաքական խոսույթներ են, որոնք սպասարկում են այլ բաներ, բայց օգուտ տալ հողի վրա կարող է բացարձակապես միայն փաստարկված իրավական, տնտեսական բանավեճը։
Եթե ինչ-որ մեկը վիրավորել է, կամ զրպարտել է, երկու ճանապարհ կա, կամ գնալ և բռնություն գործադրել, որը իմ համար անընդունելի է, և գնալ, օրինակ, դատարանում պատիվ պահանջել ու փոխհատուցում պահանջել։ Մենք ընտրել ենք քաղաքակիրթ ճանապարհը։ Սա գրոտեսկ է։ Մենք Ռուսաստանի հետ ունենք տնտեսական վեճ»,–ասաց Պապոյանը։
Հիշեցմանը, որ կառավարությունը հայտարարում էր, որ ընտրություններից հետո ՌԴ–ի հետ խնդիրները կկարգավորվեն, նախարարն ասաց. «Կառավարությունը այդ խնդիրները լուծել է և Հայաստանի Հանրապետությունում մի կիլոգրամ պտուղ–բանջարեղեն չի մնացել գետնին, չի էլ մնա։ Մեր քաղաքացիները, որոնք որ գյուղատնտեսությամբ են զբաղվում, իրենք որևէ պրոբլեմ չեն ունեցել և չեն ունենա, և դա բացարձակապես ՀՀ կառավարության հաշվին է։
ՌԴ–ի կողմից դրված սահմանափակումների հետևանքով, մենք մեր համար բացահայտել ենք նոր շուկաներ, հայկական արտադրանքը հայտնվել է ԵՄ-ում, Մերձավոր արևելքում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Դա է պատճառը, որ դիվերսիֆիկացիան բավականին լավ տեմպերով ընթանում է առաջ, մի բան, որը նախկինում տեղի չէր ունեցել և չէր կարող տեղի ունենալ։ Դրանով նաև մեր տնտեսության մրցունակությունն է ավելացել։ Այն կանխատեսումները, որ Հայաստանը տասնյակ տոկոսներով անկումներ են ունենալու և հարյուր հազարավոր մարդիկ հայտնվելու են փողոցներում այդ սահմանափակումների պատճառով, մի քանի հարյուր մարդ էլ սկի դուրս չի եկել փողոց, որովհետև կառավարությունը այդ մարդկանց խնդիրները լուծել է։
Ինչ վերաբերում է նրան, թե ՀՀ կառավարությունը դեռ ինչքան կարող է աջակցել, ապա ՀՀ պետական բյուջեն 10 տարի առաջվա պետական բյուջեն չի, դա 10 միլիարդ դոլար և ավել է, ՀՀ–ում մեկ շնչին հաշվող ՀՆԱ-ն 10 տարի առաջվա ՀՆԱ-ն չի, 10 հազար դոլարից մի քիչ ավել է։ Հայաստանի Հանրապետությունը սուբսիդավորում իրականացնում է բացարձակապես արդյունավետության հիման վրա»։ Անդրադառնալով Եմ երկրներ արտահանմանը, նախարարը մի քանի թվեր նշեց. «Եվրոպական Միության շուկա արտահանումը այս տարի ավելացել է 67%-ով։ Բուլղարիա արտահանումն աճել է 4.9 անգամ, Մալթա 4.8, Ավստրիա 3.1, Լեհաստան 3, Էստոնիա 2.8, Սլովենիա 2.7 անգամ, Ֆինլանդիա 2.5 անգամ, Լիտվա 2.4 անգամ, Կիպրոս 2.2 անգամ, Իսպանիա 2.1 անգամ, Շվեդիա 2 անգամ, Չեխիա 1.8 անգամ, Խորվաթիա 1.7 անգամ, Բելգիան 1.4 անգամ, Իռլանդիան 1.4, Իտալիան 1.3, Հունգարիա՝ 1.3 անգամ, 1.1, Ռումինիա 1.03, Դանիա 1.01։ Ընդ որում սա հայկական ծագման արտադրանքի մասին է խոսքը։
Արտահանել ենք տարբեր ապրանքներ, պտուղ-բանջարեղեն, գյուղատնտեսական մթերքներ, հանքահումքային արտադրանքներ, սարքեր–սարքավորումներ, տեխնոլոգիական արտադրանքներ և այլն»։
Հարցին՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նկատմամբ խնդիրներն ավելի խորանան, տնտեսապես պատրաստ ենք դրան, թե՞ ոչ, Պապոյանը պատասխանեց. «Եթե ԵԱՏՄ-ից մենք դուրս գանք, եթե ուրիշ ազդեցություն չլինի, միայն դա, տնտեսության վրա ազդեցությունը մինուս 0,65 տոկոս է։ Այսինքն, եթե օրինակ 6,6% տնտեսությունը պետք է աճի, կաճի 6%։
Բայց ակնհայտ է, որ կան նաև այլ գործոններ, որի արդյունքում այդ 6 տոկոսը կդառնա 5 տոկոս։ Բայց դրան զուգահեռ կլինեն նաև դրական արդյունքներ։ Իրականում կլինի մի չորս-հինգ հատ բացասական, մի չորս-հինգ հատ էլ դրական, որի արդյունքում կստանանք ինչ–որ էֆեկտ»։
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Եվրասիական տնտեսական միություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
