ԻՀՊԿ-ն Քեշմ կղզու երկնքում խոցել է ամերիկյան երկու MQM-170 անօդաչու թռչող սարք

ՀՕՊ10:49 | նոյեմբերի 6, 2026ԻՀՊԿ-ն Քեշմ կղզու երկնքում խոցել է ամերիկյան երկու MQM-170 անօդաչու թռչող սարք
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը։
«Ամերիկյան հինգերորդ և վեցերորդ MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարքերը խոցվել են Քեշմ կղզու երկնքում՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի առաջադեմ համակարգերի օգնությամբ», — նշվել է հրապարակման մեջ։
Իրանցի զինվորականները պարբերաբար հայտնում են ամերիկյան տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։
Հասանելի է
Թեմա
Օբյեկտ
Տեղադրություն
Կազմակերպություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Աղբյուրը՝ NEWS.am
