Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր ձեռք կբերի ամերիկյան գազային ակտիվներում

Տնտեսություն20:46 | նոյեմբերի 5, 2026Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր ձեռք կբերի ամերիկյան գազային ակտիվներում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան Comstock Resources ընկերության և դրա Pinnacle Gas Services ստորաբաժանման գազարդյունահանման ակտիվներում բաժնեմասեր ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գործարքի արժեքը կկազմի 1,65 միլիարդ դոլար՝ կանխիկ վճարմամբ՝ հաշվի առնելով գնի հնարավոր ստանդարտ ճշգրտումները։
Առուվաճառքի վերջնական համաձայնագրի ստորագրման մասին SOCAR-ը հայտնել է նոյեմբերի 4-ին։
Գործարքը նախատեսում է Legacy Haynesville տարածաշրջանում ածխաջրածինների արդյունահանման նախագծերում Comstock-ի 20% բաժնեմասի, ինչպես նաև Western Haynesville տարածաշրջանի նախագծերում 15% բաժնեմասի ձեռքբերում։ Բացի դրանից, SOCAR-ը կստանա Pinnacle Gas Services LLC ընկերությունում Comstock-ին պատկանող 73% բաժնեմասի 15%-ը։
Հինգ տարի անց Western Haynesville-ի արդյունահանման ակտիվներում SOCAR-ի մասնակցությունը կնվազի մինչև 7,5%՝ այդ ակտիվներում ներդրումների եկամտաբերության 15% մակարդակին հասնելուց հետո։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվել 2026 թվականի հուլիսի 1-ը։
Գործարքն ավարտելու համար կողմերը պետք է ստանան պետական թույլտվություններ և անցնեն օրենսդրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերը։
Ըստ հաղորդագրության՝ Comstock Resources-ը բնական գազի արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան առաջատար անկախ ընկերություններից մեկն է։ Այն մասնագիտացած է Լուիզիանայի հյուսիսում և Թեքսասի արևելքում գտնվող Haynesville-ի թերթաքարային հանքավայրերի շահագործման մեջ։
Ըստ ընկերության՝ 2025 թվականի տարեկան հաշվետվության՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ դրա նավթի և բնական գազի ապացուցված պաշարները գազային համարժեքով կազմել են շուրջ 7 տրիլիոն խորանարդ ֆուտ։ Պաշարների հաշվարկային ներկա արժեքը PV-10 մեթոդաբանությամբ գնահատվել է 4,5 միլիարդ դոլար։
Հասանելի է
Թեմա
Պատմություն
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
