Կասեցվել է «Սիթի»-ի մի քանի աղցանների արտադրությունը

Կասեցվել է «Սիթի»-ի մի քանի աղցանների արտադրությունը

Սննդի անվտանգություն17:22 | նոյեմբերի 5, 2026Կասեցվել է «Սիթի»-ի մի քանի աղցանների արտադրությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կասեցվել է «Սիթի»-ի մի քանի աղցանների արտադրությունը<!—>

]—>

Կասեցվել է «Սիթի» ՍՊ ընկերությանը պատկանող աղցանի արտադրամասի (Երևան, Սեբաստիա 143) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Աղցան «Մայրաքաղաքային», «Աղցան «Կուսկուս», «Աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և «Աղցան «Հունական» արտադրատեսակների արտադրությունը:

Ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Աղցան «Մայրաքաղաքային», «Աղցան «Կուսկուս» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և «Աղցան «Հունական» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

«Սիթի» ՍՊ ընկերության պատասխանատուներին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և նշված արտադրատեսակները համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:


Թեմա

Սննդի անվտանգությունԱռողջապահություն

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am