Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդասենյակ են տեղափոխվել

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդասենյակ են տեղափոխվել

Հայաստան15:48 | նոյեմբերի 5, 2026Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդասենյակ են տեղափոխվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդասենյակ են տեղափոխվել<!—>

]—>

Ուշիի ոլորաններում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում ստացած 3 քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ, նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Նրա փոխանցմամբ, կանխատեսվում է, որ վաղը հիվանդասենյակ կտեղափոխվի նաև 3-րդ տուժածը՝ բեռնատարի վարորդը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Պատահարներ

Իրադարձություն

ՃՏՊ

Աղբյուրը՝ NEWS.am