Հայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը

Հայաստան12:06 | նոյեմբերի 5, 2026Հայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմական միջավայրի և պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Հուշարձանների և հնավայր-թանգարանների կառավարման ծառայություն»։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։
Նշվում է, որ «պատմական միջավայր» եզրույթն ունի ավելի նեղ՝ առավելապես տարածական և ֆիզիկական նշանակություն, մինչդեռ «հուշարձան» հասկացությունն ավելի ընդգրկուն է․ այն ներառում է ոչ միայն բուն օբյեկտն ու դրա շրջակայքը, այլև դրա հետ փոխկապակցված պատմական լանդշաֆտները, նյութական և ոչ նյութական արժեքների ամբողջությունը, ինչպես նաև մշակութային համատեքստը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Մշակութային ժառանգությունՄշակույթ
Կազմակերպություն
ԿառավարությունԿԳՄՍ Նախարարություն
Աղբյուրը՝ NEWS.am
