«Ինձ տարեք Ֆրանսիա». ներգաղթյալը փորձել է ձկնորսական նավ առևանգել բրիտանական նավահանգստում

«Ինձ տարեք Ֆրանսիա». ներգաղթյալը փորձել է ձկնորսական նավ առևանգել բրիտանական նավահանգստում

Պատահարներ06:54 | նոյեմբերի 5, 2026«Ինձ տարեք Ֆրանսիա». ներգաղթյալը փորձել է ձկնորսական նավ առևանգել բրիտանական նավահանգստում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Ինձ տարեք Ֆրանսիա». ներգաղթյալը փորձել է ձկնորսական նավ առևանգել բրիտանական նավահանգստում<!—>

]—>

Բրիտանական Ռամսգեյթ քաղաքում ձերբակալել են ենթադրաբար Սուդանից ժամանած 30-ամյա մի տղամարդու, որը փորձել է տիրանալ ձկնորսական նավին և պահանջել իրեն տանել Ֆրանսիա՝ ընտանիքը բերելու համար։ Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան, Քենթ կոմսության Թագավորական նավահանգստում, գրում է Express-ը։

Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը բարձրացել է Carousel ձկնորսական տրալեր, երբ անձնակազմը քնած էր, գործարկել է շարժիչը և կտրուկ ավելացրել պտույտները։ Արդյունքում նավը կապող ճոպաններից մեկը կտրվել է, և նավը հեռացել է կառամատույցից դեպի նավահանգստի ջրատարածք։

Նավապետ և նավի համասեփականատեր Օլի Սվիֆթի ասելով՝ տղամարդը պնդել է, որ ձկնորսներն իրեն տանեն Ֆրանսիա՝ իր ընտանիքի անդամներին բերելու համար։ Անձնակազմին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ առնել, տրալերը վերադարձնել կառամատույց և ամրացնել նոր ճոպաններով։

Սվիֆթը հայտարարել է, որ տղամարդու գործողությունները վտանգի են ենթարկել նավի մարդկանց։ Նա նշել է, որ ձկնորսները վախեցել են իրենց կյանքի համար։

Նավի մյուս սեփականատեր Lynn Shellfish ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Ուիլյամսոնը շեշտել է, որ անձնակազմի ներկայությունն օգնել է կանխելու ավելի լուրջ հետևանքները։

Ոստիկանությունը Թագավորական նավահանգիստ է ժամանել գիշերվա ժամը երեքի սահմաններում և ձերբակալել կասկածյալին։ Հրապարակման պահին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես չէր հաստատել նրա ներգաղթային կարգավիճակը։

Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը Սվիֆթի հետ զրույցից հետո X սոցիալական ցանցում մեկնաբանել է միջադեպը՝ հայտարարելով, որ երկրում իրավիճակն ավելի ու ավելի է վատանում։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներՄիգրացիա

Տեղադրություն

Միացյալ Թագավորություն

Աղբյուրը՝ NEWS.am