Վաշինգտոն նահանգում կասկածյալը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. երեք զոհ, երկու վիրավոր

Վաշինգտոն նահանգում կասկածյալը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. երեք զոհ, երկու վիրավոր

Պատահարներ21:52 | նոյեմբերի 4, 2026Վաշինգտոն նահանգում կասկածյալը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. երեք զոհ, երկու վիրավոր
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վաշինգտոն նահանգում կասկածյալը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. երեք զոհ, երկու վիրավոր<!—>

]—>

ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում գտնվող Վաշինգտոն նահանգում հրաձգության և ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ներառյալ՝ կասկածյալը։ Եվս երկու ոստիկան ծայրահեղ ծանր վիրավորում է ստացել, հայտնում է CBS News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Այդահո նահանգին սահմանակից Սպոկան շրջանում։

Շրջանի շերիֆ Ջոն Նոուելսի պատմելով՝ տեղական ժամանակով 14:30-ի սահմաններում ոստիկանները հրաձգության մասին հաղորդումից հետո ժամանել են բնակելի տուն։ Մի կին հարևանին պատմել էր, որ եղբայրն իրեն կրակոցով վիրավորել է։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ կասկածյալը հետախուզման մեջ է եղել ծանր հանցագործության համար տրված՝ կալանավորման գործող հրամանագրի հիման վրա։ Բացի դրանից, իրավապահները հիմքեր են ունեցել ենթադրելու, որ տանը կարող են այլ տուժածներ էլ լինել։

SWAT հատուկ ստորաբաժանման աշխատակիցներն ու այլ ոստիկաններ փորձել են ներս մտնել տուն, սակայն նրանց ուղղությամբ կրակ է բացվել։ Երկու ոստիկան ծայրահեղ ծանր վիրավորում է ստացել։ Մյուս ոստիկանները պատասխան կրակ են բացել՝ միաժամանակ փորձելով վիրավոր գործընկերներին տեղափոխել անվտանգ վայր։

Դեպքի վայր ժամանած իրավապահները զոհերից մեկին հայտնաբերել են տան ներսում, մյուսին՝ բակում։ Կասկածյալը նույնպես սպանվել է փոխհրաձգության ընթացքում։

Զոհվածների և կասկածյալի անունները դեռ չեն հրապարակվել։ Իշխանությունները հետաքննում են հրաձգության հանգամանքները և պարզում, թե ինչը կարող էր դրա պատճառը դառնալ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՊատահարներՈստիկանՀրաձգություն

Տեղադրություն

Վաշինգտոն

Աղբյուրը՝ NEWS.am