Ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո Թրամփը քննարկում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնանկությունը. CBS News

Դոնալդ Թրամփ21:55 | նոյեմբերի 4, 2026Ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո Թրամփը քննարկում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնանկությունը. CBS News
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո խորհրդականների հետ քննարկում է՝ արդյոք Փիթ Հեգսեթը պե՞տք է շարունակի պաշտոնավարել որպես պաշտպանության նախարար, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրների։
Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը Պենտագոնի ղեկավարի հնարավոր փոխարինման վերաբերյալ դեռ որոշում չի ընդունել։
Սպիտակ տան աշխատակիցներից ոմանց կարծիքով՝ հանրապետականների ձախողման պատասխանատվությունը կարող է դրվել ոչ միայն Հեգսեթի, այլև ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի վրա։ Երկու ռազմական ղեկավարներն էլ կարևոր դեր են խաղացել Իրանի դեմ պատերազմի վարման վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում։
CBS News-ի տվյալներով՝ հանրապետականների որոշ ներկայացուցիչներ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին դիտարկում են որպես Հեգսեթի հնարավոր փոխարինող։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ նրա թեկնածությունը կարող է հաստատվել Սենատում դեռ մինչև Կոնգրեսի ներկայիս կազմի լիազորությունների ավարտը։ Դեսանտիսը կարող է պաշտոնը ստանձնել հունվարի 5-ին նահանգապետի իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։
Մինչդեռ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանրապետականների պարտությունն ուղղակիորեն կապել է Իրանի դեմ պատերազմի հետ։ «Մեր պարտության պատճառը պատերազմն է»,- գրել է նա չորեքշաբթի X սոցիալական ցանցում։
Կոնգրեսում ուժերի հարաբերակցության փոփոխության ֆոնին կարող է ուժեղանալ նաև դեմոկրատների ճնշումը Հեգսեթի վրա։ Ընտրություններից առաջ կուսակցության ներկայացուցիչներն արդեն փորձել էին հասնել նրա իմփիչմենթին։ Այժմ, երկու պալատներում էլ մեծամասնություն ստանալուց հետո, նրանք կարող են ակտիվացնել այդ ջանքերը։
Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին, մեկնաբանելով նախարարի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունները, հայտարարել է, որ Թրամփը «լիովին վստահում է Հեգսեթին»։ Նա նաև գովաբանել է Իրանում և Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությունները և Պենտագոնի ղեկավարի ջանքերը՝ հրաժարվելու նախորդ վարչակազմի քաղաքականությունից, որը Սպիտակ տանը բնութագրում են որպես բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) սկզբունքներին ու «արթնացած գաղափարախոսությանն» առաջնահերթ ուշադրություն դարձնող քաղաքականություն։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Դոնալդ ԹրամփՓիթ ՀեգսեթՌոն Դեսանտիս
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
