Աթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակ

Օդանավակայաններ21:37 | նոյեմբերի 4, 2026Աթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Աթենքի՝ Էլեֆթերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանում մոտ 1 միլիոն եվրո արժողությամբ մարիխուանայի խմբաքանակ են առգրավել, որը փորձել էին ներկայացնել որպես հագուստի բեռ, հայտնում է Kathimerini-ն։
Ոստիկանության տվյալներով՝ օգոստոսին օդանավակայանում ժամանակավոր պահման մեջ գտնվող ստվարաթղթե արկղերում 207 կգ թմրանյութ են հայտնաբերել։ Բեռը ժամանել էր Թաիլանդից իրականացված չվերթով։
Իրավապահ մարմինների գնահատմամբ՝ ապօրինի շուկայում դրա հնարավոր արժեքը կազմում է մոտ 1 միլիոն եվրո։ Միաժամանակ ոստիկանությունը չի հայտնել, թե ով է կազմակերպել փոխադրումը և ում էր նախատեսված խմբաքանակը։
Չի հստակեցվում, թե ինչու են առգրավման մասին հայտարարել միայն ավելի քան երկու ամիս անց։
Հասանելի է
Թեմա
ՕդանավակայաններԹմրամիջոցների ապօրինի շրջանառություն
Տեղադրություն
Օբյեկտ
Աղբյուրը՝ NEWS.am
