Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել

Հայաստան21:01 | նոյեմբերի 4, 2026Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանում է։ Այս մասին դատարանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։
Ոստիկանական ուժերն արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Սկսել են հավաքվել նաև Սամվել Կարապետյանի աջակիցները։
Մեր տեղեկություններով՝ առայժմ կալանքի միջնորդության քննությունը որևէ դատավորի չի մակագրվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը:
Տեղադրություն
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
