Աթենքում կացիններով զինված, սաղավարտներով անձինք հարձակվել են ուսանողական ժողովի մասնակիցների վրա․ կան տուժածներ

Աթենք19:55 | նոյեմբերի 4, 2026Աթենքում կացիններով զինված, սաղավարտներով անձինք հարձակվել են ուսանողական ժողովի մասնակիցների վրա․ կան տուժածներ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Առնվազն երեք մարդ է տուժել Աթենքի արևելքում՝ Զոգրաֆու շրջանում գտնվող Աթենքի համալսարանի գլխավոր համալսարանական համալիրում ձախակողմյան ուսանողական խմբերի միջև բախումների հետևանքով։ Հակամարտության ընթացքում մասնակիցները կիրառել են հրկիզող խառնուրդով շշեր և կացիններ, հայտնում է Kathimerini-ն։
Բախումները տեղի են ունեցել մաթեմատիկայի ֆակուլտետի շենքում։ Հունաստանի պետական ERT հեռուստաալիքի տվյալներով, որը հղում է անում ոստիկանության աղբյուրներին, գլխարկներով և մոտոցիկլետային սաղավարտներով մի խումբ երիտասարդներ հարձակվել են քաղաքական ժողով անցկացնող ուսանողների վրա։
Հակամարտությանը մասնակցել են ձախակենտրոն ՊԱՍՕԿ կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ և ծայրահեղ ձախակողմյան կազմակերպությունների ուսանողներ, հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։
Տուժածներից երկուսն այրվածքներ են ստացել հրկիզող խառնուրդով շշի կիրառմամբ հարձակման հետևանքով։ Եվս մեկի ոտքը վիրավորվել է կացնի հարվածից։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նրանցից ոչ մեկի վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։
Այս պահին ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
