«Չեմ ընդունում մեղադրանքը». Սամվել Կարապետյան (վիդեո)

«Չեմ ընդունում մեղադրանքը». Սամվել Կարապետյան (վիդեո)

Ձերբակալություն16:57 | նոյեմբերի 4, 2026«Չեմ ընդունում մեղադրանքը». Սամվել Կարապետյան (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Չեմ ընդունում մեղադրանքը». Սամվել Կարապետյան (վիդեո)<!—>

]—>

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ դուրս եկավ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքից:

Հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն մեղսագրվող մեղադրանքը, նա կարճ պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»։ Դրանից հետո նա իրավապահների ուղեկցությամբ նստեց մեքենան ու գնաց։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։


Թեմա

ՁերբակալությունՔաղաքականություն

Անձ

Սամվել Կարապետյան

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am