Չինաստանն առաջին անգամ հաստատել է Սիի, Թրամփի և Պուտինի հանդիպման շուրջ բանակցությունները

Դիվանագիտություն15:09 | նոյեմբերի 4, 2026Չինաստանն առաջին անգամ հաստատել է Սիի, Թրամփի և Պուտինի հանդիպման շուրջ բանակցությունները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Չինաստանը հաստատել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում երեք երկրների առաջնորդների՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն անցկացնելու շուրջ։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Չինաստանի ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է Beijing Daily-ն։
«Չինաստանը կապ է պահպանում համապատասխան կողմերի հետ՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպման առնչությամբ», — ասել է նա։
Հանդիպումը կարող է կայանալ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Շենչժենում՝ նոյեմբերի 18–19-ին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին
Աղբյուրը՝ NEWS.am
