Գանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամ

Շրջակա միջավայր15:12 | նոյեմբերի 4, 2026Գանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գանձակ բնակավայրում գործող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
«Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։
Ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681խմ ստորերկրյա ջուր։
Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12.327.129դր.:
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ:
Թեմա
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
