«Խցանի պես բութ». Թրամփը վիրավորել է ընտրությունները լուսաբանող լրագրողուհուն

Դոնալդ Թրամփ14:23 | նոյեմբերի 4, 2026«Խցանի պես բութ». Թրամփը վիրավորել է ընտրությունները լուսաբանող լրագրողուհուն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Fox News հեռուստաալիքը՝ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների լուսաբանման համար, և վիրավորել հաղորդավարուհի Ջեսիկա Թարլովին՝ նրան անվանելով «խցանի պես բութ»։ Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը նաև պնդել է, որ հեռուստաալիքի վարկանիշներն ընկնում են քաղաքական իրադարձությունների՝ իր գնահատմամբ կողմնակալ լուսաբանման պատճառով։
«Fox News-ով հետևում եմ ընտրությունների նախնական արդյունքներին, բայց չեմ կարողանում տանել Ջեսիկա Թարլովի ձայնը. խցանի պես բութ է, հենց այդ ձայնն է ինձ նյարդայնացնում։ Ստիպված կլինեմ այլ ալիք միացնել, մինչև այս անհաջողակը չանհետանա եթերից», — գրել է ԱՄՆ նախագահը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
