Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձել

Ադրբեջան14:25 | նոյեմբերի 4, 2026Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գործը վարած իրավաբանների թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.
«Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող Մարդու իրավունքների եվրոպականդատարանի վճիռը վերջնական է դարձել․ Ադրբեջանի դիվանագիտական բողոքներն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձն արդյունք չեն տվել։
Մեր գնահատմամբ՝ այս արդյունքը կարևորիրավական հենարան է զինված հակամարտությունների ընթացքում տուժած անձանց և նրանց ընտանիքների պաշտպանության համար։
2026 թվականի նոյեմբերի 2-ին Մեծ պալատի հինգ դատավորներից բաղկացած կազմը մերժել է «Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը Մեծ պալատ փոխանցելու՝ Ադրբեջանի կառավարության դիմումը։ Այդպիսով, Դատարանի՝ 2026 թվականի հունիսի 18-ի վճիռը դարձել է վերջնական և պարտադիր կատարման։ Դիմումատուները զինծառայողի ծնողներն ու քույրն են, որոնք ՄԻԵԴ էին դիմել 2016 թվականի ապրիլի 13-ին։ Նրանց շահերը ներկայացրել է իրավաբանական թիմը՝ հանձինս Արա Ղազարյանի, Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Արտակ Զեյնալյանի, Հասմիկ Հարությունյանի և Սիրանուշ Սահակյանի։
Վիրավոր և անպաշտպան զինծառայողի խոշտանգումն ու սպանությունը չեն կարող արդարացվել պատերազմով։ Դատարանը հաստատել է Ադրբեջանի պատասխանատվությունը և ճանաչել նաև ընտանիքի անդամների սեփական իրավունքների խախտումը։ Ադրբեջանի ժխտումներն ու Մեծ Պալատին ուղղված բողոքը չեն փոխել այս արդյունքը։
2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշի մերձակայքում մայոր Հ. Թ.-ի զինվորական մեքենան հայտնվել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման տակ։ Նա վիրավորվել էր և այլևս չէր կարողացել ինքնուրույն տեղաշարժվել կամ պաշտպանվել։ Դատարանը հաստատել է, որ այդ վիճակում ադրբեջանցի զինծառայողները նրան խոշտանգել և սպանել են գլխատման եղանակով։ Արձանագրվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի և 3-րդ հոդվածով սահմանված խոշտանգումների արգելքի խախտումներ։
Դատարանը նաև առանձին գնահատել է ընտանիքիտառապանքը։ Հարազատի դաժան սպանությունը, մարմնի խեղումը և մարմնի բացակայող մասերըհետ ստանալու ու պատշաճ հուղարկավորությունկազմակերպելու անհնարինությունը ծնողների և քրոջ համար առաջացրել էին ծանր ուշարունակական հոգեկան տառապանք։ Այսհանգամանքներում Դատարանը ճանաչել է նաևնրանց իրավունքների խախտումը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված նվաստացուցիչվերաբերմունքի պատճառով։
Ադրբեջանը փորձել է հերքել իր զինծառայողներիներգրավվածությունը և բացառել իրպատասխանատվությունը՝ վկայակոչելով տարածքինկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Դատարանը հաստատել է, որ զինծառայողը գտնվելէ ադրբեջանական ուժերի փաստացի իշխանությանու վերահսկողության ներքո։ Ադրբեջանի վարկածինհակասել են նաև հենց ադրբեջանականպաշտոնական հայտարարություններն ուհրապարակված տեսանյութերը։ Մերժվել է նաև այնառարկությունը, թե ընտանիքը նախ պետք է դիմերադրբեջանական իշխանություններին․ Դատարանըհաշվի է առել հայ դիմումատուների համար առկագործնական և համակարգային խոչընդոտները և արձանագրել, որ Ադրբեջանը չի ապահովում էթնիկհայերի համար իրավական պաշտպանության որևէարդյունավետ միջոց։
Վճռի հրապարակումից հետո Ադրբեջանն իր դժգոհությունն էր արտահայտել նաև դիվանագիտական մակարդակում։ 2026 թվականի հունիսի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը։ Ադրբեջանական կողմը վճիռը որակել է անարդար և կողմնակալ՝ առարկելով, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանման և դրա մարմիններին վերաբերող ձևակերպումների դեմ։ Ադրբեջանի դժգոհությունն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձը չեն փոխել գործի վերջնական իրավական և արդար արդյունքը։
Վերջնական վճռի կատարումը վերահսկելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։
Տեղեկացնում ենք նաև, որ մեր իրավաբանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ գանգատներ, որոնցով ակնկալում ենք նոր դատական ակտեր»։
Տեղադրություն
Թեմա
Դատարանի որոշումՄարդու իրավունքներՊատերազմական հանցագործություններ
Կազմակերպություն
Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան
Աղբյուրը՝ NEWS.am
