Դիմակավորված ԱԱԾ-ականները հեռացան Սամվել Կարապետյանի տնից (վիդեո)

Ազգային անվտանգության ծառայություն14:12 | նոյեմբերի 4, 2026Դիմակավորված ԱԱԾ-ականները հեռացան Սամվել Կարապետյանի տնից (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Դիմակավորված ԱԱԾ-ականները քիչ առաջ հեռացան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնից։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Կազմակերպություն
Ազգային անվտանգության ծառայությունՈւժեղ Հայաստան
Թեմա
ՔաղաքականությունԽուզարկություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
