Նարեկ Կարապետյանի երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբան (վիդեո)

Նարեկ Կարապետյան13:01 | նոյեմբերի 4, 2026Նարեկ Կարապետյանի երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբան (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն արեցին, երեխայի համակարգիչը առգրավեցին, ու ոչ մի արտասովոր բան, հերթական ապօրինությունների շարքից է, քաղաքական հետապնդման հերթական դրսևորման ձևերից է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արման Ֆերոյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Սամվել և Նարեկ Կարապետյանների տների, ինչպես նաև նրանց հետ առնչվող 60–ի ց ավելի անձանց հասցեներում համաժամանակյա խուզարկությունների մասին։
«Դեռևս մանրամասնություններ չենք տիրապետում։ ես ուշացած եմ եկել, հիմա խնդրում եմ, որ թույլատրեն մտնեմ ներս։ Այս պահին հայտնի է, որ երեխայի համակարգիչն են առգրավել, նաև փաստաթղթեր, համակարգիչ, կրիչներ ու տարբեր այլ առարկաներ»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյան
Թեմա
ՔաղաքականությունԽուզարկություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
